ՉԺՀ-ն Թայվանի շրջակայքի ջրերում մշտապես տեղակայել է չորս ռազմանավ: Այս մասին գրում է ճապոնական Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ըստ հրապարակման՝ այս կերպ Չինաստանը հույս ունի խաղաղ պայմաններում ճնշում գործադրել Թայվանի վրա, ինչպես նաև թույլ չտալ, որ ամերիկյան նավերը, հակամարտության դեպքում, մոտենան կղզուն ։
Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժան Սյաոգանգը հայտարարել էր, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) թույլ չի տա Թայվանին հասնել անկախության։
Մինչ այս Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի Թայվանի հարցերով գրասենյակի խոսնակ Չեն Բինհուան հայտարարել էր, որ Պեկինը պատրաստ է լայն հնարավորություններ ստեղծել Թայվանի հետ խաղաղ վերամիավորման համար, սակայն չի հանդուրժի անկախությանն ուղղված անջատողական գործողությունները։



