Չինաստանը քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Իր...

Չինաստանը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց և հորդորել է երկրում գտնվողներին հնարավորինս շուտ տարհանվել՝ վկայակոչելով անվտանգային իրավիճակը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Xinhua պետական լրատվական գործակալությունը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև աճող լարվածության ֆոնին, հայտնում է Ռոյթերս-ը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Կանադան նույնպես Իրանում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ երկրից։