Հիմնվելով Չինաստանի արտգործնախարար Վան Յիի և ԱՄՆ պեքարտուղար Էնթոնի Բլինքենի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի վերջին հանդիպումների արդյունքների վրա՝ Չինաստանի իշխանությունները կշարունակեն անկողմնակալ դիրքորոշում ունենալ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ՝ աջակցելով դրա քաղաքական կարգավորման գործընթացին։ Դրա մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
«Ուկրաինական ճգնաժամի առնչությամբ ՉԺՀ-ն միշտ անաչառ և արդար դիրքորոշում է ցուցաբերում», - ընդգծել է Ցզյանը ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք Պեկինը պատրա՞ստ է հասնելու հակամարտության ավարտին՝ հիմնվելով Լավրովի, Բլինեքենի և Կուլեբայի հետ Վան Յիի հանդիպումների արդյունքների վրա:
«Չինաստանը կշարունակի մնալ խաղաղության և երկխոսության կողմնակից, կաջակցի միջազգային հանրությանը ավելի մեծ կոնսենսուսի հասնելու համար և միասին կաշխատի ճգնաժամի գործնական և իրագործելի լուծում գտնելու համար»,- շեշտել է նա։
Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Պեկինը միշտ ձգտել է շուտափույթ դադարեցնել ուկրաինական հակամարտությունը՝ փորձելով քաղաքական եղանակներ գտնել դրա համար։ Լին Ցզյանը նշել է, որ հրադադարը և խաղաղության վերականգնումը ձեռնտու են բոլոր կողմերին։
«Չինաստանը միշտ համարել է, որ ուկրաինական ճգնաժամից դուրս գալու համար երկխոսությունն ու բանակցությունները միակ հնարավոր ճանապարհն են»,- եզրափակել է նա։



