Չինաստանը կոչ է արել Գազայի խաղաղության համաժ...

Չինաստանը կոչ է արել Գազայի պատերազմին նվիրված լայնածավալ և հեղինակավոր խաղաղության համաժողով անցկացնել։ Դրան զուգահեռ, ՀԱՄԱՍ խմբավորումը եթեր է հեռարձակել իսրայելցի երեք պատանդների տեսագրությունը և հայտարարել, որ նրանց ճակատագիրը կբացահայտվի երկուշաբթի օրը:

Հանգստյան օրերին, ելույթ ունենալով Եգիպտոսում, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել «մշակել կոնկրետ ժամանակացույց և ճանապարհային քարտեզ երկու պետության լուծման իրականացման համար և աջակցել իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների շուտափույթ վերսկսմանը»: