Չինաստանը խնդրել է Իրանին ճկունություն դրսևոր...

Իրանին երկշաբաթյա զինադադարին համաձայնելուն դրդել է Չինաստանի միջամտությունը վերջին պահին. Թեհրանի դաշնակիցը խնդրել է ճկունություն դրսևորել և թուլացնել լարվածությունը։ Այս մասին հայտնել է The New York Times-ը` հղում անելով իրանցի պաշտոնյաներին։

Իրանին կրակի դադարեցմանը դրդել են նաև բանակցություններ հաստատելու Պակիստանի հուսահատ փորձերը, ինչպես նաև էներգետիկայի ոլորտին հասցվող հարվածների տնտեսական հետևանքների վերաբերյալ Թեհրանի մտահոգությունը։

Աղբյուրները հավելել են, որ Իրանի կողմից կրակի դադարեցումը հավանության է արժանացել գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կողմից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանին ներկայացված վերջնագրի ժամկետի լրանալուց մի քանի ժամ առաջ, հայտարարել է երկշաբաթյա զինադադարի համաձայնության մասին՝ Պակիստանի խնդրանքով և Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացելու պայմանով։

Truth Social-ում նա գրել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է տասը պահանջ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խաղաղության գործարքի համար։

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հաստատել է զինադադարը՝ հայտարարելով, որ երկիրը դեռևս ձեռքը պահում է ձգանի վրա։ Թեհրանը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն համաձայնել է իրանական կողմի առաջ քաշած բոլոր տասը կետերին։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, ով ի սկզբանե առաջարկել էր երկշաբաթյա զինադադարի գաղափարը, X-ում գրել է, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնում անմիջապես։