Չինաստանը կարող է մեծ դեր խաղալ Ռուսաստանին Ո...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ G20-ի առաջնորդները համաձայնել են «Ռուսաստանին Ուկրաինայում դեէսկալացիայի մղել», եւ հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է ավելի ակտիվ միջնորդական դեր խաղալ առաջիկա ամիսներին, հայտնում է Reuters-ը։

«Ես համոզված եմ, որ Չինաստանը կարող է մեր կողմում ավելի կարեւոր միջնորդական դեր խաղալ առաջիկա ամիսներին, որպեսզի կանխվեն, մասնավորապես, ավելի ուժեղ ցամաքային հարվածները»,- ասել է Մակրոնը Ինդոնեզիայի Բալի քաղաքում G-20-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ինքը նաեւ Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է հաջորդ տարվա սկզբին Պեկին Ֆրանսիայի նախագահի այցի գաղափարը։ Նրա գրասենյակը հաստատել է, որ այցը կկայանա հաջորդ տարվա սկզբին, եթե դա թույլ տան կորոնավիրուսի համավարակի հետ կապված բժշկական սահմանափակումները։