
Չինաստանը չի ծրագրում անվտանգության երաշխիքների շրջանակներում ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Մասնավորապես, մեկնաբանելով գերմանական Welt պարբերականի հրապարակումը Ուկրաինա Չինաստանից խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ՝ դիվանագետը նշել է․ «Համապատասխան տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական հարցում հստակ է և հետևողական»։