Չինաստանը և ԱՄՆ-ը չեն բանակցում մաքսատուրքերի...

Չինաստանն ու ԱՄՆ-ն չեն բանակցում չինական ապրանքների վրա ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինական և ամերիկյան կողմերը մաքսատուրքերի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ չեն վարում: Միացյալ Նահանգները չպետք է մոլորեցնի հանրությանը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակտիվորեն բանակցում է Չինաստանի հետ երկկողմ առևտրի և մաքսատուրքերի շուրջ՝ հավելելով, որ երկխոսությունը լավ է ընթանում։

Նա ապրիլի 2-ին հայտարարել է 185 երկրների և տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ 10% համընդհանուր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել ապրիլի 5-ին, անհատական ​​մաքսատուրքերը՝ ապրիլի 9-ին: