Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանե...

Չափազանց բարձր ջերմաստիճանով ուղեկցվող անոմալ շոգ եղանակը Չինաստանի մի շարք տարածաշրջաններում տեւողության ռեկորդ Է սահմանել օդերեւութաբանական կանոնավոր դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, որոնք երկրում իրականացվում են 1961 թվականից: Այդ մասին, օգոստոսի 17-ին հաղորդել Է ՉԺՀ-ի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը:

«Համալիր հետազոտությունները ցույց են տալիս, որ բարձր ջերմաստիճաններով եւ անոմալ տապով ուղեկցվող այս տարածաշրջանային երեւույթի տեւողությունը մեր երկրում կավելանա, իսկ ինտենսիվությունը կմեծանա»,-նշած Է վարչության հայտարարության մեջ:

Ճշտվում Է, որ օգոստոսի 15-ի դրությամբ անոմալ տապը պահպանվում Է 64 օր անընդմեջ, նախորդ ռեկորդը (62 օր) սահմանվել Էր 2013 թվականին:

Օդերեւութաբանների տեղեկությունները հիմնված են 1680 օդերեւութաբանական կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 35-ից բարձր ջերմաստիճան, եւ 1426 կայանների տվյալների վրա, որոնք գրանցել են ըստ Ցելսիուսի 37-ից բարձր ջերմաստիճան: