Չինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող...

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն առաջին արտոնագրերն է տվել ուղևորատար թռչող տաքսիներին. դրանք տրվել են EHang Holdings և Hefei Hey Airlines ընկերություններին, գրում է scmp.com-ը:

Սա վերջին փաստաթուղթն էր, որն անհրաժեշտ էր թռչող տաքսիների գործարկման համար: Սակայն, թե երբ այս փոխադրամիջոցները պաշտոնապես կգործարկվեն Չինաստանում, հայտնի չէ։

Պեկինը վերջին ամիսներին մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արագացնելու ցածր բարձրության վրա գտնվող տնտեսության զարգացումը, որը ներառում է տեխնոլոգիաներ՝ առաքման անօդաչու թռչող սարքերից մինչև թռչող մեքենաներ: