Չինաստանն ընդլայնել է երկրների թիվը մինչեւ 55...

Չինաստանը 55-ի է հասցրել այն երկրների թիվը, որոնց քաղաքացիները կարող են Չինաստանում մնալ 240 ժամ, եթե նրանք տարանցում են երկիրը, հինգշաբթի հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Չինաստանի միգրացիայի գործերի պետական ​​վարչությանը։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրում, որի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանը, ավելացրել է Ինդոնեզիան։ Հունիսի 12-ից այս երկրի քաղաքացիներն այժմ իրավունք ունեն առանց վիզայի հատել սահմանը Չինաստան մուտքի 60 անցակետերով, որոնք տեղակայված են 24 վարչական միավորներում (մարզերի, քաղաքների եւ շրջանների մակարդակով)։ Չինաստանի տարածքում առանց վիզայի 240 ժամ մնալու համար անհրաժեշտ է ունենալ Չինաստանի տարածքով տարանցիկ երթուղին հաստատող փաստաթղթեր։ 2023-ից ի վեր Չինաստանի իշխանությունները հետեւողականորեն պարզեցնում են վիզային ռեժիմը։ Այս միջոցառումներն արդեն հանգեցրել են երկիր առանց վիզայի մուտքերի թվի աճի։ 2024թ., պաշտոնական տվյալների համաձայն, առանց վիզայի ծրագրերի շրջանակում Չինաստան է այցելել 3.39 մլն օտարերկրյա քաղաքացի, ինչը 13 անգամ ավելի է, քան նախորդ տարի։