2022 թվականի տվյալներով Չինաստանը զբաղեցրել է աշխարհի երկրորդ ամենամեծ մատակարարի դիրքը՝ աշխարհի զենքի մատակարար ընկերությունների 100 լավագույն ընկերությունների զենքի վաճառքից ստացված եկամուտների մեջ ունենալով 18% մասնաբաժին:
Վարկանիշում հայտնված 8 չինական ռազմարդյունաբերական ընկերությունների ընդհանուր եկամուտները սպառազինությունից աճել են 2,7%–ով՝ հասնելով 108 միլիարդ դոլարի: Առաջին տեղում ամերիկյան ընկերություններն են՝ ընդհանուր 41%-ով կամ 302 մլրդ դոլարով։