
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար իր հայտարարած 145% մաքսատուրքերը չափազանց բարձր են և խոստացել է նվազեցնել դրանք ու առևտրային համաձայնության գալ Պեկինի հետ։
«145%-ը շատ բարձր է։ Դրանք զգալիորեն կնվազեն, բայց զրոյի չեն հասնի»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Ինչպես նշում է The Hill-ը, ԱՄՆ նախագահը նաև լավատես է Չինաստանի հետ առևտրային համաձայնագրի հասնելու հարցում։ Նա բացատրել է, որ նման լավատեսության պատճառը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր «գերազանց հարաբերություններն» են։