Չինաստանի ու Ռուսաստանի մերձեցման մեղավորը Մի...

Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմանը նպաստել է հենց ամերիկյան վարչակազմը, համոզված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հենց իրենք են ստիպել Ռուսաստանին և Չինաստանին մերձենալ։ Ամեն ինչ սկսվեց ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայից»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է հանրապետական ​​Թրամփը։

Թրամփը միաժամանակ պնդում է, որ լավ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունը հատուկ ռազմական գործողությունը երբեք չէր սկսի, եթե ինքը մնար իշխանության ղեկին։ «Մենք խոսել ենք նրա (Պուտինի) հետ դրա մասին»,- ասել է նախագահի հանրապետական ​​թեկնածուն։

ԱՄՆ նախկին առաջնորդը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում արագ կկարգավորի Ուկրաինայի հակամարտությունը նույնիսկ իր երդմնակալությունից առաջ։ Քաղաքական գործիչը նաև խոստանում է կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը, որն, ըստ նրա, կարող է սկսվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմի որդեգրած քաղաքականության արդյունքում։