Չինաստանի Պետխորհրդի վարչապետը պաշտոնական այց...

Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը օգոստոսի 20-22-ին պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավերով, նշվել է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Նշվել է, որ նախատեսված է Ռուսաստանի եւ Չինաստանի կառավարությունների ղեկավարների 29-րդ մշտական հանդիպման անցկացում։

«Կողմերը կքննարկեն ռուս-չինական հարաբերությունների, համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության զարգացման հրատապ հարցերը։

Հատուկ ուշադրություն կհատկացվի համագործակցության ընդլայնմանը առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում, ներառյալ համատեղ նախագծերն արդյունաբերությունում, էներգետիկայում, գյուղատնտեսությունում, տրանսպորտում եւ այլ ոլորտներում»,- ընդգծվել է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։