Չինաստանի նախագահը մայիսի 7-10-ը կլինի Ռուսաս...

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կգտնվի ՌԴ-ում և կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: 

Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների հետագա զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր։ Պլանավորվում է ստորագրել մի շարք երկկողմ միջկառավարական ու միջգերատեսչական փաստաթղթեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինի և Սի Ծինփինի բանակցությունները տեղի կունենան մայիսի 8-ին։