Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետև...

Չինաստանի հարավ-արևմուտքի Սիչուան նահանգի ածխահանքում չորեքշաբթի տեղի ունեցած վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Միջադեպը տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան ժամը 10-ին, երբ ութ հանքափոր Լեշան քաղաքի Ուտունցյաո թաղամասի ածխահանքում աշխատում էին օդափոխության ծայրապանակի հերմետիզացիայի ուղղությամբ: Վթարի հետևանքով ութ մարդ է արգելափակվել:

Չորեքշաբթի 14:00-ի դրությամբ հաստատվել է 7 մարդու մահը, որոնողափրկարարական ինտենսիվ աշխատանքներից հետո, որոնք ներկայում շարունակվում են, քանի որ ևս մեկ մարդ անհայտ կորած է համարվում:

Վթարի պատճառները հետաքննվում են։