Չինաստանի ԱԳՆ-ն ուկրաինական ճգնաժամից դուրս գ...

Երկխոսությունն ու բանակցությունները միակ ելքն են ուկրաինական ճգնաժամից, անհրաժեշտ է պայմաններ ստեղծել և հարթակ ապահովել բանակցությունների վերսկսման համար, ասվում է ուրբաթ օրը հրապարակված փաստաթղթում՝ ուկրաինական հարցի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշմամբ։

«Երկխոսությունն ու բանակցությունները միակ իրագործելի ելքն են ուկրաինական ճգնաժամից»,- ասվում է փաստաթղթում։

Ընդգծվում է, որ «անհրաժեշտ է խրախուսել եւ աջակցել ճգնաժամի խաղաղ կարգավորմանը նպաստող բոլոր ջանքերին»։

Նշվում է նաև, որ միջազգային հանրությունը պետք է հարթակ ստեղծի Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման համար։

«Միջազգային հանրությունը պետք է ճիշտ ուղի վերցնի՝ նպաստելու խաղաղությանը և առաջ մղելու բանակցությունները, օգնի հակամարտող կողմերին հնարավորինս արագ բացել ճգնաժամի քաղաքական լուծման դուռը և ստեղծի պայմաններ և հարթակ ստեղծի բանակցությունների վերսկսման համար», – ասվում է փաստաթղթում։

Այն հավելում է, որ «Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ այս հարցում»։