Չինաստանը կարող է վերանայել վերաբերմունքը G7-ի երկրների հետ վերաբերմունքի հարցում, եթե նրանք չվերանայեն իրենց սխալ դիրքորոշումը Թայվանի շուրջ իրավիճակի հետ կապված, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Եթե նրանք (G7-ի երկրները) չփոխեն իրենց սխալ դիրքորոշումը թայվանյան հարցում, ապա մենք ստիպված կլինենք վերանայել նրանց հետ երկխոսության նշանակությունը»,- ասել է դիվանագետը։
Նա ավելացրել է, որ հասկանում է համընդհանուր անհանգստությունը «Մեծ յոթնյակի» երկրների հետ Չինաստանի համագործակցության վրա Թայվանի շուրջ իրավիճակի ազդեցության հարցում։ «Աշխարհում այնքան շատ խնդիրներ կան, ներառյալ կորոնավիրուսային համավարակը, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաեւ տնտեսական, էներգետիկ, պարենային խնդիրներն ու մի շարք սուր տարածաշրջանային հարցերը։ Դրանք բոլորը պահանջում են ավելի լավ համագործակցություն G7-ի եւ Չինաստանի միջեւ, բայց եթե նրանք (G7-ի երկրները) առհասարակ չհարգեն Պեկինի հիմնական շահերը՝ Չինաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում եւ արհամարհեն Չինաստանի հիմնական շահերը, ապա այդքան սխալ վերաբերմունքը չի կարող չանդրադառնալ Չինաստանի հետ նրանց համագործակցության վրա համապատասխան կարեւոր ոլորտներում կամ միմյանց հետ հարաբերություներում»,- նշել է Հուա Չունյինը։