Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանը և Ադ...

Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կկարողցանան պահպանել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ТАСС-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և կապահովեն քաղաքացիների խաղաղ կյանքը», - ասել է Վանգը։