Չինաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել Բանգլադեշում...

Չինաստանի ԱԳՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում Բանգլադեշում տիրող իրավիճակին և հույս ունի, որ շուտով այնտեղ կայունությունը կվերականգնվի։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Չինաստանն ուշադիր հետևում է իրավիճակին Բանգլադեշում»,-ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ-ն, Չինաստանի իշխանությունները Բանգլադեշը համարում են «բարեկամ հարեւան և համապարփակ ռազմավարական գործընկեր»։