
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերջերս չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
«Որքան ինձ հայտնի է, վերջին ժամանակներս երկու պետությունների ղեկավարները չեն շփվել», - հակիրճ հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողին, որը խնդրել է հաստատել, որ այդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սի Ծինփինը զանգահարել է իրեն՝ Սպիտակ տան կողմից սահմանված մաքսատուրքերը քննարկելու համար: