Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սի Ծինփինը և...

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջերս Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, երկուշաբթի հաղորդել են եվրոպական լրատվամիջոցները։

«Որքան ես գիտեմ, վերջին շրջանում երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույց չեն ունեցել»,- Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ծյակունն ասել է Պեկինում կայացած մամուլի ասուլիսում։

Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ բազմիցս կապի մեջ է եղել Չինաստանի նախագահի հետ: Սակայն լրագրողի հարցին, թե արդյոք նա խոսել է Սի Ծինփինի հետ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց հետո, ամերիկացի առաջնորդը պատասխանել է, որ մտադիր չէ մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

Չինաստանի արտգործնախարարությունը չի հաստատել նաև Թրամփի այն հայտարարությունը, թե իր վարչակազմի անդամները բանակցություններ են վարում Պեկինի հետ մաքսատուրքերի հարցով: