Չինաստանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պա...

Չինաստանի իշխանություններն անընդունելի են համարում Միացյալ Նահանգների միակողմանի սահմանափակումներն Իրանից նավթ ներմուծողների նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։

«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքում և չեն արտոնագրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, որը խնդրել էր մեկնաբանել Չինաստանի կողմից իրանական նավթի գնման շուրջ իրավիճակը: