Օրերս հայտնի դարձավ, որ Հայկական զինուժը Տավուշի մարզի հյուսիսային հատվածում վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակության տարածք: Դրան հաջորդեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։
Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»։
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Factor.TV-ի հետ զրույցում անդրադառնալով այդ գրառմանը, նշել է.
«Ճիշտ է հակառակորդի հետ շփման պայմաններում լիարժեք անվտանգ չի կարող լինել ոչ մի դիրք կամ բնակավայր, սակայն Չինարիի հատվածում հակառակորդը կորցրել է երբեմնի բացարձակ դիրքային առավելությունը, ինչն իր կողմից նախահարձակ լինելը դարձնում է անիմաստ»:
Politik.am-ի հետ զրույցում սահմանապահ Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ վերջին օրերին որևէ հստակ փոփոխություն Չինարիում չի զգացվել, իսկ կրակոցներ չեն հնչել վերջին մեկ տարվա ընթացքում: Վարչական ղեկավարն այլ տեղեկություն չհաղորդոց՝ հորդորելով առաջնորդվել ՊՆ տարածած հայտարարությամբ:



