Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային...

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։

Նշենք, որ այսօր առավոտյան «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։

Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը:

«Այնինքն, նույն Վանոյի Արտակը, որին ես բերեցի սարքեցի քաղաքական կերպար իմ ձեռքերով, հիմա նրանց հետ միացել է ու ուզում է իր ուղեղով Վարդան Ղուկասյանին դուրս մղի «Հանրային ձայն»-ից։ Առանց Վարդան Ղուկասյան «Հանրային ձայնը» ո՞ւմ  ...-ին է, առանց Ժիրինովսկու կա՞ ԼԴՊՌ։ Առանց ինձ դուք զրո եք, ոչնչություն, ես ձեզ ստեղծել եմ, ես էլ ձեզ կթաղեմ բառիս ամենաբուն իմաստով։ Ես շնորհակալ եմ այս իշխանություններին, որ իմ կողքից մաքրում են բ.-ի տղեքին։

Ես հայտարարում եմ, որ Արտակ Գալստյանի լիազորությունները, որպես կուսակցության նախագահ, դադարեցնում եմ մինչև ամսի 19-ի ժողովը, նա այլևս  չպետք է լինի «Հանրային ձայն» կուսակցության հետ, իր աջակիցները՝ նույնպես, դե գնացեք ու խաղեր տվեք, ընկեր Արտակ, ժողով արեք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Արտակ Գալստյանն այլևս որ մի կապ չունի կուսակցության հետ, նրա կողմնակիցներով հանդերձ, վերջացավ։ Ես որպես մասնագետ լանցետով կկտրեմ այն թարախը, որն առաջացել է այս օրգանիզմի վրա։ Բերդում մեր ու տղա չեն կարողանում հանդիպել, ո՞նց են կարողանում բերդում ժողով անեն»,-ասաց նա։

Ղուկասյանն ասաց՝ Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս. «Բայց մենք տեսնում ենք, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։ Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ես երկքաղաքացի եմ, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»։ Արտակ Գալստյանը, որ թղթերը տարել է Պետական ռեգիստր և գրանցել «Հանրային ձայնը», էդ նույն ժամանակ Վարդան Ղուկասյանը եղել է ՌԴ քաղաքացի, նոր իմացա՞ն»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ Արտակ Գալստյանը խախտել է պայմանավորվածությունը, չի հրաժարվել Երևանի ավագանու անդամի մանդատից։

Ղուկասյանի պնդմամբ՝ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել՝ կուսակցության կանոնադրությամբ. «Կուսակցությունն ունի կենտրոնական մարմին՝ բաղկացած 29 հոգուց, մինիմում 17 հոգի պիտի հավաքվի, որպեսզի որոշում կայացնեն դադարեցնել ինչ-որ մեկի լիազորությունները։ Արտակ Գալստյանին հարց տվեք՝ դու 17 հոգի որտե՞ղ ես հավաքել, բերդու՞մ, ցույց տուր էդ 17 հոգու ստորագրությունը»,- նշեց նա։

Ղուկասյանի խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելու՞, թե Վարդան Ղուկասյանի։

«Ես թույլ չեմ տա, որ իշխանությունն այս կուսակցությունը պառակտի։ Չնայած ես ունեմ, պլան B, պլան C: Ներկայիս իշխանությունը ի՞նչ անի պառլամենտական ընտրություններին ընդառաջ, ո՞նց գմփցնի Վարդան Ղուկասյանին, Արտակ Գալստյանին ասում են՝ կուսակցությունը պայթացրու ոնց կարաս»,- ասաց Ղուկասյանը։

Ղուկասյանի խոսքով՝ կուսակցության գերակշիռ մասը դիմել է իրեն և խնդրել գումարել համագումար, որ որոշեն՝ Արտակ Գալստյանի հետ են շարունակելու՞, թե Վարդան Ղուկասյանի։

Նա հայտարարեց, որ հունվարի 19-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցում կգումարվի կուսակցության համագումար, որը վարելու է ինքը եւ այդ ժամանակ պարզ կլինի՝ կուսակցության անդամները մնում են ի՞ր, թե՞ Արտակ Գալստյանի հետ։