Չի կարող մեզ տնօրեն լինել Վարդան Մկրտչյանը․ Ա...

Ոչ մի բան չենք ստորագրելու, քանի որ արդեն ստորագրություն թողնելը նշանակում է մտնել իրենց կազմի մեջ, բնությունից չի կարող այդպես լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը։

Նշենք, որ «Գոյ» թատրոնի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել թատրոն։

Սահակյանը նշեց, որ թատրոնի դուռը փակել են, իրենք եկել են աշխատանքի, սակայն իրենց պլանները ձախողված են։

«Թատրոնի պլանները ձախողված են մեկ այլ թատրոնի պատճառով։ Իրենք իրենց պահում են Շոտլանդիայի թատրոններից մեկի պես, որը խաղաղ իր գործունեությունն է շարունակում առանց հասկանալու, որ իրենց կոլեգաներն արժանանում են ապօրինությունների»,- ասաց նա և շեշտեց․ «Չի կարող մեզ տնօրեն լինել Վարդան Մկրտչյանը։ Մենք «Սունդուկյանում» չենք ուզում աշխատել երբեք, բայց հիմա առավել ևս, որովհետև ունենք մեզ համար թշնամի տնօրինություն, թշնամի որն իր կյանքի խնդիրն է համարում փակել թատրոնը՝ թատրոնի մարդ լինելով, Սոս Սարգսյանի աշակերտ լինելով»։