Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը վերջնագիր է ներկայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության վերաբերյալ, այն է՝ չեղյալ համարել «Ընտանեկան արժեքների մասին» օրենքը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարին դուր չի եկել նաև օտարերկրյա գործակալների մասին օրենքը:
Բորելը հավելել է, որ անհնար է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և միաժամանակ անդամակցել Եվրամիությանը։
«Մենք Վրաստանին առաջարկում ենք կոնկրետ ծրագիր «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքը չեղարկելու համար»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։