Չեզ ուզում լինել քո երկրում «գյավուր ստրուկ»՝...

Նախընտրական քարոզարշավը մոտենում է իր ավարտին։ Ու նախքան լռության օրը, կարելի է որոշակի ամփոփումներ կատարել, որոշակի դիտարկումներ անել։ Կազմակերպվածության առումով գերազանց էր «Հայաստան» դաշինքի ընտրարշավը։ Եթե քաղաքագիտական-տեխնոլոգիական առումով դիտարկենք՝ բոլոր բաղադրիչները կային՝ եւ գաղափարախոսություն եւ ծրագիր եւ ուժեղ լիդեր եւ կամային միասնական թիմ։

Այս առումով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» դաշինքի թիմը իրոք ահռելի ու հիանալի աշխատանք կատարեց, ընտրարշավային մշակույթը նոր մակարդակի բարձրացնելով։ Իր ավանդական, ժողովրդի համար լսելի կեցվածքում էր ԲՀԿ-ն։ Լավ էր։ Բավական հետաքրքիր էր «Պատիվ ունեմի» ընտրարշավը, հատկապես երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը, նրա սուր եւ ինտրիգային հայտարարություններն ու բացահայտումները։

Սերժ Սարգսյանին այլ լույսով տեսանք՝ 21-րդ դարի քաղաքական գործչին համահունչ։ Ի դեպ, այս մասով, պետք է դրվատանքի խոսքեր ասել նաեւ նախագահ Քոչարյանին։ Ձիգ ու զուսպ կեցվածքին զուգադրվել էր ժողովրդական մարդու կեցվածքը։ Քոչարյանը եւս ժամանակի շունչը որսացել էր։ Նիկոլ Փաշինյանի ընտրարշավը կարող էր անհամեմատ լավը լիներ, եթե Փաշինյանը «դավաճաներ իրեն» ու ավելի խելամիտ մարտավարություն ընտրեր։

Ֆիքսենք՝ Փաշինյանը սեփական հորինած առասպելների, շրջանառության մեջ իր իսկ կողմից ներդրած կլիշեների գերին է դարձել ու կտրվել իրականությունից։ Ահռելի ռեսուրսներ էր ներդրվել՝ չափազանց փոքր արդյունք էր ստացվել։ Այս առումով Փաշինյանին կաելի է «անբավարար» նշանակել։ Մյուս կուսակցությունները, կամ դաշինքները մեղմ ասած՝ չերեւացին։ Հետաքրքիր էր նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ՀԱԿ-ով։ Հիմա երեւի իշխանական ճամբարում Փաշինյանն արդեն նախապատրաստվում է հերթական մետամորֆոզին, որովհետեւ հասկանում է «մեծ խաղը» տանուլ է տվել եւ մաքսիմումը որ կարող է հավակնել՝ ընդդիմության քվոտայով ԱԺ փոխնախագահ լինելն է։ Վաղն արդեն լռության օրն է։

Մոտենում ենք ամենից վճռական պահին։ Բազմաթիվ անգամներ ենք ասել՝ սա հերթական պառլանենտական ընտրությունները չեն, սա գոյաբանական հարց է, լինելիության, ժամանակի եւ տարածության մեջ հարատեւություն ապահովելու, կամ կորչել գնալու հարց է։ Ուստիեւ պետք է շատ լուրջ, գիտակցված ու ճիշտ ընտրություն կատարի քաղաքացին՝ մերժելով պարտության սիմվոլ կապիտուլյանտին իր անհայրենիք մանկուրտների ոհմակով հանդերձ, որպեսզի ապագայում Երեւանը չդառնա Իրեւան, Էջմիածնի տաճարի տեղում մզկիթ չկառուցվի, մենք մեր երկրում մեզ «գյավոր ստրուկ» չզգանք, ու Հայաստանը պահպանվի աշխարհի պետությունների քարտեզում։