Չենք աշխատելու Սունդուկյանի անվան թատրոնում․...

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «ԳՈՅ» թատրոնի դերասանները շարունակում են պայքարը թատրոնի փակման դեմ: Նրանք իրենց էջերում տեղադրում են հետևյալ հայտարարությունը․

«Ծառայում եմ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ում:

Ես դեմ եմ ԿԳՄՍ  նախարարության նախաձեռնած  և  ՀՀ կառավարության կողմից` 11.05.2023թ.-ի 701-Ն ապօրինի որոշմանը, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոն ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին:

Հարկ եմ համարում նշել, որ Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնը լինելով ազգային արժեք, իրավունք  ունի լինել որպես առանձին միավոր՝ անկախ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքից:

Իմ անձնական դիրքորոշումն եմ հայտնում և ասում, որ եթե նրանք, պաշտոնի չարաշահմամբ,  տարբեր լծակների կիրառմամբ` դատական համակարգի վրա ճշումներ գործադրելով հասնեն իրենց «բաղձալի  երազանքին», ես  չեմ համաձայնելու աշխատել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում: (ամենայն հարգանք տածելով այդ թատրոնի նկատմամբ)»: