ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ընդունել ԱՄՆ առաջնորդի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլանը և զգուշացնում է, որ հակամարտությունը շարունակելը միայն կմեծացնի Իսրայելի մեկուսացումը:
Այդ մասին գրել է Axios-ը։
Պորտալի տվյալներով՝ այս դիրքորոշումն ուրվագծվել է Նյու Յորքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների՝ Նեթանյահուի և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի հետ հանդիպման ժամանակ։
«Սպիտակ տունը Նեթանյահուին տեղեկացնում է, որ պատերազմի շարունակումն էլ ավելի մեկուսացնի Իսրայելի, իսկ դրա դադարեցումը հակառակ արդյունքը կունենա», - գրել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հրատարակությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի վարչակազմը համառորեն կոչ է անում Նեթանյահուին ընդունել պաղեստինյան անկլավում պատերազմը դադարեցնելու Թրամփի պլանը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել էր, որ թույլ չի տա Նեթանյահուին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի Արևմտյան ափը։
«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը: Բավական է: Ժամանակն է կանգ առնել», - ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ հավելելով, որ այդ հարցը քննարկել է անմիջապես Իսրայելի վարչապետի հետ։



