
Հայազգի համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամի» սթորի բաժնում կիսվել է 2019 թվականին երեխաների և ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ Հայաստան այցելության լուսանկարներով։
Քիմը կիսվել է այդ ժամանակ Գառնի այցելած իր լուսանկարներով և կից գրել․ «Ես երբեք չեմ մոռանա դեպի Հայաստան կատարած այս ճամփորդությունը»։