Չեմ կարծում՝ Ուկրաինան երբևէ կկարողանա ՆԱՏՕ-ի...

Ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունից. այս մասին Time ամսագրին հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Չեմ կարծում, որ նրանք երբևէ կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին: Կարծում եմ, որ դա պատճառ դարձավ պատերազմի սկսվելու համար, երբ նրանք սկսեցին խոսել ՆԱՏՕ-ին միանալու մասին: Եթե ​​դա չլիներ, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմը չսկսվեր», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ ՌԴ-ն պատերազմի դադարեցման նախապայմաններից մեկն է նշում Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Սակայն Կիևը պնդում է, որ դա ամենահուսալի անվտանգության երաշխիքը կլինի երկրին: Այնուհանդերձ, ՆԱՏՕ-ն պաշտոնապես հրավեր չի արել Ուկրաինային՝ ընդգծելով, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, երկրի անդամակացությունն անհնարին է: