Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան

Ապրիլի 27-ին Գաբալաում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը Անդրեյ Բաբիշի հետ՝ ընդլայնված կազմով։

«Չեխիայի վարչապետի այցը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման մասին․ մենք ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն»։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները,  այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո։

«Այսօր տեղի ունեցավ կարծիքների փոխանակում բազմաթիվ հարցերի շուրջ՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ և ավելի գլոբալ բնույթի», — հավելել է Ալիևը։