Չավուշօղլուն Լավրովի եւ Կուլեբայի հետ քննարկե...

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պաշտոնակիցներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հետ մարտի 30-ին բանակցել Է նրանց հանդիպումը կազմակերպելու շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Երեկ ես Լավրովի եւ Կուլեբայի հետ բանակցություններ եմ վարել այդ հարցի շուրջ»,-Չավուշօղլուն ասել Է A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Դատելով ըստ այն բանի, թե մենք «ոտքի վրա» ինչ խոսակցություն ենք ունեցել Ստամբուլում պատվիրակությունների բանակցությունների ընթացքում եւ դատելով ըստ կողմերի հետ մեր բանակցությունների, կարելի Է ասել, որ առաջիկա երկու շաբաթներին հնարավոր Է այդ հանդիպումը»,-հավելել Է նախարարը: