Չավուշօղլուն առաջարկել է հատուկ ներկայացուցիչ...

Անկարան առաջարկում է Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումն անցկացնել այդ երկրներից մեկում:

Նման առաջարկով հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Sputnik Азербайджан-ը:

Նա նաև հավելել է, որ այ  բանակցությունների յուրաքանչյուր փուլում Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ:

Անկարան եւ Երեւանը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին տվեցին հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկը:

 Հատուկ ներկայացուցիչների առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում եւ Վիեննայում: