Այսօր՝ ապրիլի 17–ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 111,5 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Մուրադ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 66-ամյա Ռազմիկ Մ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին։
Վիրավորը տեղում առաջին բուժօգնություն է ստացել և տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



