Ճապոնիայում կանգնեցրել են վերագործարկված ԱԷԿ-...

Ճապոնական Tohoku Electric Power օպերատոր ընկերությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 29-ին վերագործարկված «Օնագավա» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը Միյագի պրեֆեկտուրայում կանգնեցվել է ստուգման համար։

Նոյեմբերի 3-ին կայանում նախատեսված էր սկսել էլեկտրաէներգիայի արտադրությունը, բայց գործընթացը դադարեցվեց սաքավորումների խնդիրների հետ կապված։ Արդյունքում՝ օպերատոր ընկերությունը որոշում կայացրեց կանգնեցնել ռեակտորը։ Առաջիկայում ստուգում կիրականացվի։

«Օնագավայի» երկրորդ ռեակտորը, ինչպես եւ վթարային «Ֆուկուսիմա 1»-ի էներգաբլոկները, եռացող ջրաջրային տեսակի են։ Այդ տիպի ռեակտոր Ճապոնիայում առաջին անգամ վերագործարկվել է 2011-ին։

Մինչեւ «Ֆուկուսիմա-1-ի» վթարը Ճապոնիայում ԱԷԿ-ին բաժին էր ընկնում էներգահաշվեկշռի մոտ 30 տոկոսը։ Ատոմային էներգիայից ժամանակավոր հարկադիր հրաժարվելու արդյունքում երկրում հիմնական բեռնվածությունն ընկել է ջերմակայանների վրա։ Այժմ կառավարությունը ակնկալում է իրականացնել ԱԷԿ մասնակի վերագործարկման քաղաքականություն անվտանգային ստուգումներից հետո։ «Օնագավայի» երկրորդ ռեակտորը Ճապոնիայում 13-րդ ատոմակայանի գործող էներգաբլոկն է։