
Ճապոնիայում գտնվող ամերիկյան «Կադենա» ռազմաօդային բազայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 4 անդամ։ Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Հստակեցվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Օկինավայի պրեֆեկտուրայում, ԱՄՆ-ի ռազմաօդային բազայի տարածքում գտնվող օբյեկտում, որը կառավարվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի կողմից։
Ըստ պրեֆեկտուրայի իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն օբյեկտում, որտեղ ժամանակավորապես պահվում են հայտնաբերված չպայթած արկերը։
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։