Ճապոնիայի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ...

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան իր ծրագրային ելույթում հայտարարել է, որ Ճապոնիայի իշխանությունները ձգտում են խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ Նա միաժամանակ խոստովանել է, որ այժմ երկու երկրների հարաբերություններում բավական ծանր իրավիճակ է, տեղեկացրել է «Вести»-ն։

«Սակայն Ճապոնիան նախկինի պես հավատարիմ է տարածքային հարցի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված գծին»,- նշել է քաղաքական գործիչը։

Չնայած այդ ձգտմանը՝ Կիսիդան նշել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել հակառուսական պատժամիջոցներին եւ օգնել Ուկրաինային։

2023թ. դեկտեմբերին Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է նոր պատժամիջոցների մասին, որոնք մտցվել են Ռուսաստանի, ԱՄԷ-ի, Սիրիայի եւ Ուզբեկստանի կազմակերպությունների դեմ։