Ճապոնիան որոշել է երկարացնել երկիր մուտքի սահ...

Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել երկարացնել երկիր ավելի վաղ մտցված մուտքի սահմանափակումները օմիկրոն շտամի տարածման պատճառով, մամուլի ասուլիսում ասել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք մտադիր ենք ուշադիր հետեւել իրավիճակին նախաամանորյա օրերին եւ ամանորյա տոների ժամանակ եւ ժամանակավորապես երկարացնում ենք կիրառվող միջոցները»,- նշել է նա։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ սահմանափակումները տեւելու են մինչեւ տարեվերջ։

Բացի այդ, կառավարության ղեկավարի խոսքով՝ վարակման հնարավոր ուղիների վաղ հայտնաբերման համար կորոնավիրուսով վարակման բոլոր դեպքերը երկրի ներսում կստուգվեն օմիկրոն շտամի առկայությունը պարզելու նպատակով։

Օմիկրոն շտամի հայտնաբերման հետ կապված՝ Ճապոնիան  մինչեւ տարեվերջ խստացրել է երկիր մուտքի պայմանները օտարերկրացիների համար՝ երեք շաբաթով չեղարկելով մինչ այդ՝ նոյեմբերի սկզբին ուսանողների, բիզնեսի եւ ստաժորների համար կատարված բացառությունները. նրանց արգելվել է նոր վիզաներ տալ։ Դադարեցվել է նաեւ մինչ այդ տրված վիզաների գործողությունը։ Սահմանափակվել է նաեւ աֆրիկյան 11 երկրներից մուտքը երկիր, փաստորեն, երկիր կարող են վերադառնալ միայն Ճապոնիայի քաղաքացիները, իսկ օտարերկրացիները, անգամ կեցության իրավունք ունեցողները, կարող են վերադառնալ միայն հատուկ հանգամանքների դեպքում։  Տուրիստական վիզաների արգելքը գործում է անցած տարվա վերջից՝ անփոփոխ։