Ճապոնական հասարակությունը սարսափել է Փըրլ Հար...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Իրանի դեմ գործողության մասին հարցին եւ նրա խոսքերը Փըրլ Հարբորի դեմ Ճապոնիայի հարձակման մասին Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիտտ հետ հանդիպման ժամանակ խիստ բացասական արձագանք են առաջացրել ճապոնական հասարակությունում։ Այս մասին գրել է The New York Times թերթը։

Թերթի տեղեկացմամբ՝ ճապոնացի գիտնականները, քաղաքական գործիչները եւ հեռուստահաղորդավարները սարսափել են ԱՄՆ առաջնորդի խոսքերից։ Ոմանք նաեւ քննադատել են Ճապոնիայի վարչապետին՝ խոսքերին չարձագանքելու համար։

Բացի այդ, որոշ ճապոնացիներ վախենում են Տոկիոյի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների վատթարացումից՝ ԱՄՆ առաջնորդի խոսքերից հետո։ Թերթը նշել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը ցնցել են ճապոնացի ժողովրդին, որը սովոր է, որ ԱՄՆ նախկին առաջնորդները խուսափել են Փըրլ Հարբորի վրա հարձակման վերաբերյալ որեւէ կոշտ քննարկումից։

Ճապոնիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի հանդիպման ժամանակ ճապոնացի լրագրողը հարցրել է ԱՄՆ առաջնորդին, թե ինչու Վաշինգտոնը չի զգուշացրել Տոկիոյին եւ նրա եվրոպացի դաշնակիցներին Իրանի վրա հարձակվելու իր մտադրության մասին։ Ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը օգտագործել են անակնկալի գործոնը եւ այդ համատեքստում Ճապոնիային հիշեցրել են Փըրլ Հարբորի վրա հարձակման մասին։

Հավայան կղզիներում, Փըրլ Հարբորում գտնվող ԱՄՆ ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի բազաների վրա Ճապոնիայի հարձակումը տեղի է ունեցել 1941թ․ դեկտեմբերի 7-ին։ Հենց այդ հարվածից հետո է Միացյալ Նահանգները մտել Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ հակահիտլերյան կոալիցիայի կողմից։

Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Սպիտակ տունը հարձակումն արդարացրել է՝ հղում կատարելով Իրանի ենթադրյալ հրթիռային եւ միջուկային սպառնալիքներին։