Ամերիկյան և ճապոնական մեքենաների աճուրդով գնման կայքերը փակվել են և ՀՀ քաղաքացիները չեն կարողանում մեքենա գնել:
Այս կապակցությամբ Ավտոպաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի նախաձեռնությամբ վարորդները հավաքվել են Կառավարությանը մոտ: Վերջիններս պնդում են, որ կայքերը փակվել են կառավարության անդամների իմացությամբ և միջնորդությամբ: Պահանջում են բացել դրանք, որպեսզի հնարավորություն ունենան գնումներ կատարել:
«Պահանջում ենք դրանք բացել, որպեսզի կարողանանք գնումներ կատարել: Ճապոնիայից չենք կարղանում մեքենա ներկրել, մոտակա օրերին Ամերիկայից գնման կայքերն էլ են փակվում: Ինչու են ամերիկացիներն ու ճապոնացիների մեզ ասում, որ ձեզ մեքենա չենք վաճառելու, դուք մտնելու եք ԵԱՏՄ տարածք, գները ձեզ մոտ թանկանալու են, մենք չենք հասցնելու մինչև դեկտեմբեևրի 31-ը մեքենաներ ներկրել:
Եկել ենք կառավարությանն ասելու՝ մենք համաձայն ենք, կարող ենք մինչև դեկտեմբերի 31-ը խաղարկում իրականացնել, թող մեքենան 2020 թվականի սեպտեմբերին հասնի: Ինչո՞ւ են մեր մասին մտահոգվում ամերիկացիները կամ ճապոնացիները»,- հայտնեց Տիգրան Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ոստիկանությանն ու կառավարությանն ուղղված համապատսխան առաջարկներ ունեն:



