Բրյուսելի օրակարգն ամբողջովին վերաբերում է Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ օրակարգին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Բրյուսելում մենք տարածաշրջանային հարցեր չենք քննարկելու։
Մենք քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունները, և այստեղ չափազանցված են բոլոր նարատիվները, որ տարածվում են ՌԴ-ի և Ադրբեջանի կողմից։
Իրականում փորձում են դրա շուրջ աղմուկ ստեղծել, բայց որևէ հիմք չկա, անվտանգություն հարց օրակարգում չկա, այն միայն տնտեսական է, ես չեմ հասկանում՝ ինչու են այդ կեղծ թեզերը տարածում»,-ասել է նա։



