Ճամբարակում զինծառայողների վրաերթի դեպքով հար...

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Այս մասին հայտնում են ՔԿ–ից։ Քրեական վարույթի շրջանակում տրանսպորտային միջոցի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ։

Հիշեցնենք, որ վրաերթի  հետևանքով, մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս 6 վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվել, ունեցել են կոտրվածքներ։