Ճամայկայում ՀՀ-ի դեսպանը իր հավատարմագրերն է...

Փետրվարի 27-ին համատեղության կարգով Ճամայկայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք. Օտտավա) իր հավատարմագրերն է հանձնել Ճամայկայի գեներալ-նահանգապետ Ն.Գ. Պատրիկ Ալենին։ Առանձնազրույցի ընթացքում գեներալ-նահանգապետը շնորհավորել է դեսպան Հարությունյանին Ճամայկայում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության իրականացման գործում: 

Դեսպանն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, իր հանձնառությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ Հայաստանի և Ճամայկայի միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխշահավետ համագործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ։