Հայաստանում նախընտրական թոհուբոհը կարծես ամնեզիայի պատճառ է դառնում։ Քաղաքական գործիչները տպավորություն է մոռանում են իրենց անցյալը, ով լինելը ու այնպիսի հայտարարություններ են անում, որոնք միայն ծիծաղ կարող են առաջացնել։
Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Կարմիր գծեր ու արագաչափեր հանելու խոստում տված ասիք-չարիքի իշխանությունը հիմա էլ խոստանում է նոր պարտքերի ներում անի»։
Առաջին հայացիքց սխալ բան չի գրել։ Իրականում դժվար է հավատալ ստախոս այս իշխանության խոսքերին, բայց երբ խորանում ես, թե ով է ասողը, ապա ծիծաղը զսպելն անհնար է դառնում։ Մեսրոպ Առաքելյանը եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը մինչև աղետալի պատերազմը, իսկ դրանից հետո մի քանի ամիս եղել է սոցապ նախարար Փաշինյանի կառավարությունում։ 2018 թվականի Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Առաքելյանի կուսակցությունը եղել է իշխանական Իմ քայլը դաշինքի մասնակից։
Այսինքն, եթե այս մարդը կարմիր գծերի ու արագաչափերի մասով խնդիր է տեսնում, ապա ինքը ևս այդ մասով ունի պատասխանատվություն։ Ինչու՞ այն ժամանակ չէր խոսում այդ սուտ խոստումների մասին, երբ իշխանական թիմի անդամ էր։ Ինչու՞ է հիմա խոսում։ Գուցե՞ կարծում է, թե մարդիկ կարճ հիշողություն ունեն։ Կարծում ենք սխալվում է։
Հ․Գ․ 2018 թվականի իշխանափոխության մասնակիցներից միայն Փաշինյանի Չալո շունը կարող է անմեղ ձևանալ; Դե «մարդը» շուն է ու գուցե նաև անհամաձայն է եղել Փաշինյանի հանցավոր որոշումների հետ, պարզապես մենք նրա հաչոցը չենք հասկացել։ Սա էլ իհարկե կարող է պարզվել, եթե որևէ մեկը թարգմանի Չալոյի հաչոցը։