
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մոտ 50 հազար արխիվային նյութ է հավաքագրվել։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ նշելով՝ 2024 թվականից թանգարան-ինստիտուտը արխիվային նյութերի հավաքագրման գործունեություն է որդեգրել, որը կարևոր է գիտական գործունեության ծավալման առումով։
Գզոյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում թանգարանը ցեղասպանությանն առնչվող մի շարք կարևոր նմուշներ է ստացել։
«Սողոմոն Թեհլիրյանի ձեռագիր օրագրությունը ստացանք, որից հետո նվիրատվությունների շղթա սկսվեց թանգարան-ինստիտուտում։ Շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ ենք ձեռք բերել Մուսա լեռան ինքնապաշտպանության հետ կապված։ 1920-ական թվականների Ղազիրի որբանոցում գործված գորգ ենք նվիրատվություն ստացել, որը շատ լավ պահպանվել էր։ Տարվա ընթացքում ձեռք ենք բերել նաև բավական մեծ թվով օսմաներեն փաստաթղթեր, սեփականության փաստաթղթեր, լուսանկարներ»,- նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը։
Մանրամասն՝ տեսանյութում։