Շատ կարեւոր է զարգացնել ցեղասպանության կանխման հնարավորությունները, քանի որ այդ հանցագործության գործիքանին եւ մարտավարությունը կատարելագործվում են հակամարտությունների զարգացմանը զուգահեռ։ Այս մասին ասվել է ՄԱԿ ցեղասպանության կանխման հարցերի հատուկ խորհրդական Վիրժինիա Գամբայի ուղերձում «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Երեւանում։
«Այսօրվա քննարկումը ցեղասպանության վաղ կանխման եւ դրան արձագանքման թեմայով հրատապ է ինչպես երբեք։
Պատմությունը մեզ լուրջ դասեր է տվել։ Ակնհայտ է, որ դատապարտման չարժանացած խտրականությունը, ատելության հրահրումը եւ բռնությունը, հատկապես ուղղված կոնկրետ խմբերի եւ նրանց ինքնության դեմ, կարող են հանգեցնել ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության։
1994թ. Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաեւ 1995թ. Բոսնիա-Հերցեգովինայի ցեղասպանությունը ցուցադրել է խոստումների կատարման ձախողում, որոնք տրվել էին Ցեղասպանության կանխման եւ դրա համար պատժի 1947թ. Կոնվենցիայով։
Շատ կարեւոր է, որպեսզի պետությունները պարտավորվեն, որպեսզի կանխեն եւ թույլ չտան ցեղասպանության իրականացումը։ Դա հավաքական պատասխանատվություն է եւ բոլոր երկրների պարտավորությունը՝ անկախ այն բանից, թե վավերացրել են արդյոք նրանք Ցեղասպանության կանխման կոնվենցիան»,- նշվել է ուղերձում։