
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել ընդունել ռուսական պայմանները։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Սպիտակ տանը լարված հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել ընդունել պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի պայմանները»,-նշված է նյութում:
Եվրոպացի իրազեկ պաշտոնյայի խոսքով՝ ամերիկացի առաջնորդն իր զրուցակցին ասել է, որ անհրաժեշտ է նման գործարք կնքել, «հակառակ դեպքում կբախվի կործանման», հավելելով, որ ինքն արդեն պարտվում է։